Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Հռոմի պապը խաչակրաց պատերազմի կոչ չի անում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
lombardini

Էջմիածնում համատեղ պատարագից հետո լրագրողների հետ հանդիպեց Վատիկանի լրատվամիջոցների տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին: Նա նշեց, որ էկումենիկ ասպեկտներն ամենակարեւոր տարրն են Հռոմի Պապի այցի ժամանակ: Լոմբարդին խոսեց Հռոմի Պապի ելույթների առանձնահատկությունների մասին՝ նշելով Պապի կարեւոր խնդրանքը՝ կոչ անելով քրիստոնյա այլ առաջնորդներին օրհնել իրեն , սա շատ մեծ միասնության ուղերձ է:  Նա նշեց նաեւ , որ երեկ երեկոյան, վերջապես ձեւակերպվեց համատեղ հայտարարությունը, որը կարեւոր փաստաթուղթ է եւ ամփոփում է Վատիկանի էկումենիկ մոտեցումները  ու համապարփակ սինթեզ է Հայ Առաքելական եւ Կաթողիկե եկեղեցիների միջեւ: Լոմբարդին ասաց, որ Հռոմի Պապը Հայաստանում իրեն զգում էր ինչպես իր տանը: Ֆեդերիկո Լոմբարդին անդրադարձավ նաեւ Թուրքիայի արձագանքին, Պապի  կողմից Ցեղասպանության մասին արտահայտած խոսքերին: «Եթե ինչ որ մեկը լսում է Պապի ասածը, այնտեղ ոչ մի բան չկա, որ մեկնաբանվեր, որպես խաչակրաց պատերազմի կոչ: Նրա խոսքի մեջ միայն կոչ էր կամուրջներ ստեղծելու: Ես կարող եմ հորդորել միայն ճիշտ կարդալ Պապի ասածը: Իրական մտադրությունը խաղաղության հիմքեր գցելն է ժողովուրդների միջեւ եւ հանուն դրա նաեւ աղոթել եւ ցանկություն հայտնել, որ հաշտություն լինի հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ: Նա թուրք ժողովրդի դեմ ոչինչ չի ասել»: ՀՀ ԱԳՆ   մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ ավելացրեց, որ որքան էլ դա Թուրքիային դուր չգա, միեւնույնն է դա Թուրքիային չի ազատում իր պատմության հետ առերեսվելու պարտականությունից: