Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Սպորտ
2cd52f1e7168cc753665bcce37ebef68

Իտալական Sky Sport հեռուստաալիքի լրագրող Ջանլուկա Դի Մարզիոն իր թվիթերյան էջում գրել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Դորտմունդի «Բորուսիան» վերջնական համաձայնության են եկել Հենրիխ Մխիթարյանի հարցում: Նույնը հաստատել է նաեւ անգլիական «Guardian» թերթը: Ըստ նախնական տվյալների, անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստի համար վճարելու է 38 մլն եվրո փոխհատուցում: Կողմերին մնում է միայն վավերացնել գործարքը: Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, որը պատրաստվում է կտրուկ թարմացնել թիմի կազմը: Նա ցանկանում է ձեռք բերել նաեւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին եւ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային: 63cb0f17-26d9-4997-985f-b70792dea748