Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Մնացականյանը հաղթել է թուրք ըմբիշին

Սպորտ
a1borba

Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 74 կգ քաշային Տիգրան Մնացականյանը, բրոնզե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:   Մեր ազատ ոճային ըմբիշը 3-րդ տեղի համար մենամարտում 5:2 հաշվով հաղթել է թուրք մարզիկ  Ֆազի Հուսեյն Էրիլմազին:   Վաղը պայքարի դուրս կգան մեր 55, 66, 84 եւ 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: