A
A
Վերնիսաժի մի հատվածը հուլիսի 1-ից չի գործի
Երեւանի հայտնի Վերնիսաժի այն հատվածում, որտեղ հագուստ, կենցաղային պարագաներ, օգտագործված իրեր էին վաճառվում, հուլիսի 1-ից փակվելու է: Այս մասին վաճառականներին հայտնել են դեռ մեկ շաբաթ առաջ, ինչպես նաեւ՝ տեղեկացվել է, որ Վերնիսաժի այդ հատվածի վաճառականները կարող են իրենց առեւտուրը շարունակել «Հրազդան» տոնավաճառի մոտ: Նրանց հիմնական մասը դժգոհ է այս որոշումից: Այսօր նրանց էր մոտեցել երկու անձ, որոնցից մեկը, որը ներկայացավ Նարեկ, ոչ միայն փորձում էր խոչընդոտել լրատվամիջոցի աշխատանքը՝ թույլ չտալով նկարահանում իրականացնել, այլեւ վիճաբանության մեջ մտավ վաճառողների հետ: