Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկանները Գյումրիում առևանգել են Շահենին». Դ. Սանասարյան

Կարևոր լուրեր Հասարակություն
shahen-harutyunyan

«Շահենին Գյումրիիում առևանգել են ոստիկանները ու պահել ոստիկանապետի մեքենայի մեջ»,- այս մասին ֆեյսբուքում հայտնում է ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը։ Խոսքը Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի մասին է։ «Շահենը պատրաստվում էր Պապ Ֆրանցիսկոսին ներկայացնել, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում, կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ.... Հատուկ ծառայությունները գաղտնալսել են Շահենին, այլ տարբերակ չկար, որ տեղեկանային: Սա լկտի պահվածք է, մարդու իրավունքների կոպիտ խախտում, մարդուն բերման են ենթարկել ոստիկանապետի մեքենա փողոցում քայլելու ժամանակ... Ազատություն Շահենին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Դ. Սանասարյանը։ shahennn Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքում գրել է. «Շահենի հետ խոսեցի հեռախոսով, ասաց Գեղամ Խաչատրյանի խումբն է իրեն առևանգել Գյոմրու հրապարակի մատույցներում, դրել են մի ճերմակ մեքենա եւ տանում են անհայտ ուղղությամբ, հեռախոսը մոտն էր։ Մեքենայի միջի երկուսը քաղաքացւական հագուստով են, խնդրեցի հեռախոսը փոխանցել նրանցից մեկին, բայց չուզեցին խոսել»։