Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռոմի Պապը սեփական դիմանկարը տեսել է խոշորացույցի տակ

Կարևոր լուրեր Հասարակություն
pap-1

Միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի երեք ամիսների աշխատանքը վերջապես հասավ հասցեատիրոջը. Ֆրանցիսկոս Պապի աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա, այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նվիրեց Սրբազան Քահանայապետին:

Այսօր Կաթողիկոսը Ֆրանցիսկոս Պապին ներկայացրեց հեղինակին  և միկրոքանդակագործության արվեստը: Սեփական դիմանկարը տեսնելով խոշորացույցի տակ՝ Հռոմի Պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղել և շնորհակալություն է հայտնել: Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին լրագրողներին արդեն հասցրել է պատմել այս նվերի մասին: [caption id="attachment_1466810" align="alignnone" width="960"]ppapp Նկարում՝ նաև հեղինակը՝ Էդուարդ Տեր-Ղազարյանը[/caption] ppp