Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթիկը ջրի մեջ է. Ցայգ (տեսանյութ)

Մարզեր
1466797417_selaf-1

Արթիկում սելավատարերի խցանման հետևանքով ջուրը լցվել է քաղաքի գլխավոր փողոցները: Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հինգ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ որոշ հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջուրը լցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից: Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տունը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ: