Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Լ.Պետրոսյանը պարտվեց Մագնուս Կառլսենին

Սպորտ
shax-1

Հայաստանի շախմատիստ Տիգրան Լ.Պետրոսյանը պարզապես ձախողվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ անցկացրած մրցամարտում: Chess.com կայքի կողմից կազմակերպվող կայծակնային շախմատի ինտերնետային առաջնության քառորդ եզրափակիչում մեր շախմատիստը 25 պարտիա անցկացրեց աշխարհի գործող չեմպիոնի հետ: Ավաղ, Տիգրան Լ.Պետրոսյանը պարտվեց 4:21 հաշվով՝ տանելով ընդամենը 3 հաղթանակ՝ մրցակցի 20-ի դիմաց: Այդպիսով, Մագնուս Կառլսենը մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Ալեքսանդր Գրիշչուկի հետ, որը նախնական փուլում պայքարից դուրս էր բերել մեր շախմատիստ Լեւոն Արոնյանին: Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան: