Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հռոմի Պապը վերջին պահին է որոշել ելույթում ավելացնել Ցեղասպանություն եզրույթը» (տեսանյութ)

Քաղաքականություն
papa-1

Վատիկանի լրատվամիջոցների տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին՝ լրատվամիջոցների հետ հանդիպումից առաջ խնդրեց՝ որքան հնարավոր է քաղաքական  հարցեր քիչ տալ: Նա հայտնեց, որ Հռոմի պապը քաջառողջ է, թռիչքը լավ է անցել, եւ թռիչքից հետո կրկին անգամ մի քանի բան է ասել Կոլումբիայում խաղաղության գործընթացի մասին. «Երկու էական կտրվածք է ակնհայտ այս այցելության ընթացքում՝ մենք արդեն մոտենում ենք շատ լավ կազմակերպված օրվա ավարտին: Պապն այցելեց Սքանչելի Գրիգոր Լուսավորչի տաճարը, սքանչելի աղոթք ասվեց Հայոց կաթողիկոսի հետ համատեղ: Մենք տեսանք, որ կաթողիկոսը շատ բարեկամաբար ու բավականությամբ հանդիպեց Պապին տաճարում: Դա հզոր մի պատկեր էր: Ասեմ մի բան, որ չեք տեսել օրվա ավարտին. էջմիածնի կաթողիկոսարանում հանդիպմանը, որը անցավ բարեկամական մթնոլորտում, հայ 40 եպիսկոպոսներ ողջունեցին Պապին, իսկ Հայոց կաթողիկոսը շատ լավ ու բարեկամական զրույց ունեցավ: Սա մի շատ նշանակալից իրադարձություն էր: Տեղի ուենցավ նաեւ նվերների փոխանակում: Պապը կաթողիկոսին նվիրեց Տիրամոր խճանակարը, իսկ կաթողիկոսը Պապին՝ մի սքանչելի սկիհ: Հայոց կաթողիկոսը նվիրեց նաեւ Պապի մի միլիմիետր չափով դիմանկարը, որը իսկական արվեստի գործ էր: Այն կարելի  է տեսնել միայն խոշորացույցով: Սա շատ մի յուրօրինակ ընծա էր: Կաթողիկոսը նաեւ մի պատկեր ընծայեց Պապին՝ հայ նահատակների պատկերը: Սա շատ զգացական պահ էր:  Պապն իր արձանագրութունը թողեց Կաթողիկոսարանի ոսկե մատյանում՝ նշելով՝ «Մեծ երախտագիտությամբ այս տանն ինձ ընդունում են՝ ինչպես իմ սեփական տանը: Ի սրտե շնորհակալ եմ մեծն Աստծուն ու խնդրում եմ՝ օրհնել ՀՀ-ն մեր համատեղ ուղու վրա՝ որպես քրիստոնյաներ»: Ֆեդերիկո Լոմբարդին նշեց նաեւ, որ կարեւոր մի միջոցառում էլ տեղի ունեցավ ՀՀ նախագահական նստավայրում. «Մի փոքր հավելում Պապի կողմից այնտեղ եղավ, երբ նա արտաբերեց Ցեղասապանություն բառը: Իր նախադասության վերջում նա ավելացրեց եւս մի դիտարկում՝ այս Ցեղասպանությունը նախորդ դարում առաջինն էր աղետների շարքում, որը կրոնական գաղափարախոսության ու ռասսայական խտրականության հողի վրա տեղի ունեցավ: Նման խիստ արտահայտություն նա արեց, որ Հայոց ցեղասպանությունը առաջինն էր քսաներորդ դարում, որին հաջորդեցին մյուսները՝ ֆաշիզմն ու խորհրդային ռեժիմի ցեղասպանությունները: Նա որեւէ այլ դեպքերում, այլ երկների պարագայում չի օգտագործել  Ցեղասպանություն բառը, իսկ հայերի դեպքում ասաց: Նախորդ պապն էլ է ասել, սակայն այլ ձեւակերպմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել նախորդ դարում, ասվում է՝ Ցեղասպանությունէ եղել: Իսկ այս պապն ուղղակի ասաց այդ մասին»: Հայ լրագրողներից հետաքրքրվեցին՝ Պապի կենցաղվարումից ու նրա համեստ մեքենայից եւ թե ինչո՞ւ չի շրջում զրահապատ մեքենայով: Ֆեդերիկո Լոմբարդին պատասխանեց՝ ասելով.  «Պապն ի սկզբանե՝ իր քահանապետության հենց սկզբից, որոշել է, որ օգտվել պարզ մեքնաներից՝ սովորական մարդու պես, ապրի նորմալ՝ ոչ աղքատ, ոչ էլ հարուստ: Նա համարում է, որ շատերի համար ճոխ մեքենան խորհրդանիշն է ուժի, հարստության, փողի, դա շատ պոպուլյար է, սակայն նա փորձում է ուրիշ ուղերձ հղել, դրա համար պարզունակ միջոցներից է օգտվում: Ամերիկայում հնարավոր է տեսնել անվտանգության սպաների մեծ հզոր մեքենաներ ու մի փոքրիկ մեքենա է՝ հետեւից եկող: Բոլորն ասում են՝ այս սա է հենց պապի մեքենան. եթե պապին ես փնտրում, նրան հնարավոր է գտնել ամենափոքրիկ ու պարզունակ մեքենայի մեջ: Սա է իսկական կենցաղվարությունը»: Արտերկրից ժամանած լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ Վատիկանը միշտ վախենում էր Ցեղասպանություն բառից, ստացվում է՝ Պապը դեմ է գնացել Վատիկանին ու ինքնուրույն որոշում կայացրե՞լ, Ֆեդերիկո Լոմբարդին կտրականապես ժխտեց այս մոտեցումը. «Ոչ, դա ճիշտ չէ. Պապը հաստատել է բոլոր տեքստերը՝ որ սա է իմ տեքստը, որ մտադիր եմ արտասանել: Ես ձեզ բոլորիդ զգուշացրել եմ, որ ամենավերջին վայրկյանին նա կարող է փոխել տեքստը, ու միշտ հորդորում եմ ձեզ, որ պատրաստ եղեք անակնկալների՝ նա պատրաստ է ասել ամենաանսպասելին ու շոկի ենթարկել: Ես սպասարկում եմ պապին ու օգնում եմ նրան, եւ նրա փոխարեն որոշումներ չեմ կայացնում»: