Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինսկի խումբը Սարգսյանին եւ Ալիեւին կոչ է անում խոչընդոտները վերացնել

Քաղաքականություն
putin-aliev

ԵԱՀԿ   Մինսկի խմբի համանախագահներն այսօր  կոչ են արել Հայաստանին եւ Ադրբեջանին՝  հարգել պայմանավորվածությունները, որոնք արտացոլված են Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնագրերում։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին վերացնել  այն խոչընդոտները, որոնք առկա են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի առաքելության առջեւ։ Մենք նաեւ  բովանդակային բանակցությունների   եւ ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ստեղծման կոչ ենք անում։   Մենք շարունակելու ենք  աջակցել կողմերին՝  երկու նախագահների վերջին երկու հանդիպումներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։