Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարճաղբյուրում ջրալցվել է 90 տուն, գոմերում անասուններ են սատկել

Պաշտոնական
get3

Հունիսի 24-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գետը վարարել է, գյուղը ջրալցվում է: Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մոտ 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: