Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի էթիկական սխալը Պապին ընդունելիս (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled11-1

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր ժամանեց Հայաստան: «Ալիտալիա» ընկերության ինքնաթիռից իջնելուց հետո հայ մանուկը Պապին է հրամցնում առաջին քրիստոնյա երկրի ծիրանը: Պապը ժպտում է հայ մանուկին եւ հետո նկատում դիմավորողներին՝ Սերժ Սարգսյանին, նրա տիկնոջը եւ կաթողիկոսին: Այնուհետեւ պատվո պահակախմբի փոխգնդապետը Ֆրանցիսկոսին զեկուցում է՝ պահակախումբը ի պատիվ Ձեզ շարված է: Մանուկների շարականների ներքո կարմիր գորգի վրայով Պապն առաջանում է ողջունելու Հայաստանի պետական պաշտոնյաներին ու Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականներին: Վերջիններս համբուրում են նրա աջը: Ի տարբերություն պաշտոնյաների՝ Պապի  աջը համբուրողների մեջ է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած ընդունելությունն ավարտվում է Արարատ լեռանն ուղղված Պապի հանդիսավոր հայացքով: Այստեղից նա մեկնում է Մայր Աթոռ: Այստեղ նույնպես Ֆրանցիսկոսին են ուղղված բոլոր հայացքները, նրա պատվին են հնչում եկեղեցու զանգերը, եկեղեցի մտնելիս Պապը փոքր ինչ հապաղում է: Ավելին, չի էլ խաչակնքվում, ինչպես ընդունված է եկեղեցի մտնելիս: Սակայն համբուրում է Ավետարանն ու Խաչը: Եվ դրանից հետո նոր խաչակնքվում: Սրբազան արարողությունը գրեթե ունկնդիրներ չունի, երկինք մեկնած ձեռքերն ընդամենը ֆոտո կամ տեսախցիկներն ավելի նպաստավոր դիրքերից Պապին նկարահանելու համար են: Այստեղ կաթողիկոսը Պապին տեղեկացնում է Էջմիածնի մասին ամենանվիրական փաստի մասին. «Նվիրական այս սրբավայրում իջավ Հիսուս Քրիստոս»: Պապը պատասխան խոսքում ասում է՝ համամիութենական ոգին արգելում է հավատի չարաշահումն ու շահարկումը: Էջմիածնից Ֆրանցիսկոսը մեկնում է Երեւանի Բաղրամյան-26: Այստեղ նրան ընդունում է Սերժ Սարգսյանը: Այստեղ 3 միլիոնանոց Հայաստանի 61-ամյա ղեկավարը էթիկական բացթողում է թույլ տալիս՝ նստում է ավելի շուտ, քան 1 միլիարդից ավելի կաթոլիկների 80-ամյա առաջնորդը: Անմիջապես հետո Սերժ Սարգսյանն ուղղում է իր սխալը: Պապը փոքր ինչ շնչակտուր է: Սակայն ժպիտը դեմքից չի իջնում: Սերժ Սարգսյանը Պապին հիշեցնում է, որ հայ ժողովուրդը բազմաչարչար է. «Բարով եք եկել Հայաստան»: