Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տանկով ԱԱԾ դարպասներին հարվածողն արդարացվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
tank

14. 01 Դատավոր Գագիկ Պողոսյանը, մոտ 2 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո, րոպեներ առաջ արդարացրեց Արտակ Գևորգյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով։  Պաշտպան Տիգրան Սաֆարյանի խոսքով՝ ինքը դեռ նախորդ դատական նիստում էր կարծում, որ մեղադրողը հրաժարվելու է մեղադրանքից, քանի որ ԱԱԾ-ն որևէ պահանջ չուներ Արտակ Գևորգյանից։ Բարոյական վնասի փոխհատուցման հայց կներկայացվի թե ոչ՝ պարզ կդառնա պաշտպանի և Արտակ Գևորգյանի քննարկումից հետո։ Թղթե հրասայլի գործով մեղադրանքից հրաժարվեցին 11. 42. Քիչ առաջ մեղադրողը հրաժարվեց թղթե հրասայլով ԱԱԾ դարպասներին հարվածելու մեջ մեղադրվող Արտակ Գևորգյանի մեղադրանքից՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ մեղադրող Անդրանիկ Սիմոնյանն այսօր պետք է հանդես գար մեղադրական ճառով։ Արտակ Գևորգյանը մեղադրվում էր խուլիգանության մեջ, իսկ այս պահին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։