Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավատում եք ավելի շատ Բաքվին, քան մեր դիրքորոշմանը. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharm

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստն էր: Ավարտից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը  հիմնականում խոսել է Սանկտ Պետերբուրգ կատարած այցի  և եռակողմ հանդիպման արդյունքներից: «Հայկական կողմի դիրքորոշումը  ԼՂՀ հիմնահարցի կարգավորման առումով չի փոխվել, հստակ է, մենք բացառապես խնդրի  խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա նախագահների երկկողմ հանդիպումը բավականին արդյունավետ է եղել»: Էդուարդ Շարմազանովը նշեց նաև Սերժ Սարգսյանի ԼՂՀ կատարած այցի մասին և ասաց, որ Սարգսյանը գնացել է Արցախ, «իբրև Ղարաբաղի անվտանգության երաշխավոր  տեսնի, թե ինչպիսին է  իրավիճակը առաջնագծում»: ՀՀԿ մամլո խոսնակը նշեց նաև Հռոմի Պապի այցի մասին, ասելով, որ «այն խաղաղություն կբերի տարածաշրջանին»: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի այն հայտարարությանը, թե Պետերբուրգում պայամանավորվածություն է ձեռքբերվել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, որի համաձայն՝ հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձնի սկզբում 5 շրջան, ապա եւս 2-ը, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Կարծում եմ, որ դա Մամեդովի հիվանդ երեւակայության արդյունք է, որովհետեւ ոչ միայն պաշտոնական Երեւանն է մի անգամից արձագանքել ի դեմս արտգործնախարար պարոն Նալբանդյանի, որը նշեց, որ նման բան գոյություն չունի, նաեւ տեղյակ եք, որ այսօր պաշտոնական Մոսկվան շատ խիստ արձագանքել է Մամեդովի հայտարարությանը՝ նշելով, որ հղում պետք է արվի բացառապես պաշտոնական հայտարարությանը, որը տրվել է, այլ ոչ թե որոշ պաշտոնյաների կամայական հայտարարություներին ու մենաբանություներին: Դա էլ հո Երեւանը չի ասում, սա պաշտոնական Մոսկվայի արձագանքներ Բաքվին»: