Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի դեսպանը Գաբրիել Ղազարյանին հրավիրել է Սեն-Դենի

Սպորտ
sport-naxarar

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր հանդիպել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, դեսպանը մեր  նախարարին հրավիրել է ներկա գտնվել հուլիսի 3-ին Սեն-Դենի քաղաքում կայանալիք «Ֆուտբոլային խաղերի եւ միջազգային մարզական այլ միջոցառումների ժամանակ համընդգրկուն անվտանգության, ապահովության եւ սպասարկման ծառայությունների մասին» Եվրոպայի Խորհրդի վերանայված համաձայնագրի ստորագրման արարողությանը: Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ հայտարարել է, որ կարվի առավելագույնը, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչը ներկա գտնվի այդ կարեւորագույն փաստաթղթի ստորագրման արարողությանը: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին հույս է հայտնել, որ Հայաստանը կլինի վերանայված համաձայնագրի առաջինը վավերացնող երկրներից մեկը: