Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի դեմս Սեֆիլյանի՝ ունենք հերթական քաղաքական բանտարկյալը» (տեսանյութ)

Քաղաքականություն
ishxanyan

«Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը սարքովի, շինծու գործ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա զարմանում է այս օրերին ոչ իշխանական քաղաքական գործիչների դիրքորոշման վրա, որոնք պնդում են, թե չեն ցանկանում գնահատականներ տալ, այլ սպասելու են դատավարությանը: «Կարծես երկնքից են իջել եւ չգիտեն, թե Հայաստանում ինչպես է գործում դատաիրավական համակարգը, կարծես՝ միայն օրենքի սահմանում, այլ ոչ թե պատվերով»,-նշեց նա՝ հավելելով, որ Ժիրայր Սեֆիլյանին համարում է հերթական քաղբանտարկյալը: Պարոն Իշխանյանը պատրաստ է ներողություն խնդրել, եթե հանկարծ սխալվի իր դիրքորոշման հարցում, բայց վստահ է, որ այդպես չի լինելու: «Սա քաղաքական հետապնդում է մի մարդու նկատմամբ, որը չի հարմարվում մնացած քաղաքական ուժերի պես: Նա նվիրյալ է եւ իր տեսլականով ուզում է  իրավիճակ փոխել Հայաստանում»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ Ժիրայր Սեֆիլյանի սկզբունքը քաղաքացիական անհնազանդությունն է եւ ուժի կիրառման բացառումը: