Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թբիլիսիի Սբ. Գեւորգ հայ առաքելական եկեղեցին՝ ուղղափա՞ռ (տեսանյութ)

Հասարակություն
sb-gevorg

Վրացահայությունը կտրված չէ հայրենիքից, իսկ Թբիլիսիի համայնքն այստեղ իրեն զգում է` ինչպես իր տանը. կարծում է  Վրաստանի ԱԺ 3 հայ պատգամավորներից Ռուսլան Պողոսյանը. «Կարծում եմ՝ Կանադայի եւ Ավստրալիայի հայերն ավելի են կտրված Հայաստանից, քան մենք, քանի որ մեզ մոտիկ է սահմանը»: Նա չի կիսում այն մտահոգությունը, թե Վրաստանում հայապահպանության խնդիր կա. «Կան պետական դպրոցներ, թատրոն, թերթ, պետական հեռուստաալիքով հայերեն լեզվով նորություններ: Խնդիրն ավելի ինտեգրացիայի մեջ է՝ պետական հիմնարկներում աշխատելու համար պետք է վրացերեն իմանան»: 2015թ. տարեվերջին վերանորոգումից հետո Թբիլիսիում սկսեց գործել 13-րդ դարում կառուցված Սբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցին: Եկեղեցու բակում հետեւյալ գրությանը հանդիպեցինք՝ Հայ Առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցի: Տեղացիների վստահեցմամբ՝ եթե ուղղափառ բառը չլիներ գրության մեջ, ապա վրաց իշխանությունները հավանություն չէին տա վերանորոգման ծրագրին։   Ավելին՝ տեսանյութով