Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի դեսպանատանը վիզայի համար դժվարություն չկա. դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
france

«Շշուկները, թե Հայաստանի բնակչությունը դժվարությունների է հանդիպում վիզա ստանալու համար Ֆրանսիայի դեսպանատուն դիմելիս, այլևս չեն համապատասխանում իրականությանը: Կարճաժամկետ մերժվող վիզաների տոկոսային հարաբերությունը կազմում է ընդամենը 16.5% »,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում հայտարարել է  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։ Անդրադառնալով երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև, դեսպանը մասնավորապես նշել է. «Փաստը, որ երկու պետությունների (Հայաստան և Ադրբեջան) նախագահները հանդիպում են, տեղի են ունենում շփումներ, երկխոսություններ արդեն իսկ լավ նշան է, որովհետև առանց երկխոսության չի կարող լինել քաղաքական լուծում, միմյանց ճանաչելու գործընթաց՝ միմյանց դիրքորոշումները ընկալելու համար»։ «Հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները գերազանց վիճակում են ինչպես միշտ, շփման և երկխոսության մակարդակը միշտ բարձր է, վերջին ժամանակներս շեշտը դրվում է ապակենտրոնացված շփումների վրա»,- ասել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։ Ի դեպ, անկախությունից հետո 1/3-ով նվազել է ֆրանսերեն սովորողների թիվը Հայաստանում։ Ամբողջությամբ՝ տեսանյութով