Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը պնդել է հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցը (տեսանյութ)

Քաղաքականություն
serzh-4

Սերժ Սարգսյանն այսօր Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը խոսել է հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ «Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Մինսկի խմբի համանախագահ երկրներին այն  ջանքերի համար, որ դուք դրսեւորում եք այս հարցում, -ասել է Սերժ Սարգսյանը:-Բայց, ցավոք, միայն մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները չեն լուծվում»։ 0 Սերժ Սարգսյանը կարևորել է  հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, որը լավ հիմք կդնի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար. «Մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել այն պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք մենք ձեռք ենք բերել Վիեննայում՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ»։ «Շատ շնորհակալություն Ձեզ և շնորհակալություն՝ Սանկտ Պետերբուրգում շատ լավ եղանակ է»,- վերջում ասել է Սերժ Սարգսյանը՝ ըստ Կրեմլի հաղորդագրության։