Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժ. Սեֆիլյանի ձերբակալությունը կապվում է տարածքների հանձնման հետ (տեսանյութ)

Պաշտոնական
նախախ

17.00 Քիչ առաջ «Սարդարապատ» շարժման գրասենյակում ավարտվեց խուզարկությունը, որը տեւեց մոտ երկու ժամ: Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ խուզարկության հենց սկզբից նրանք բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին, այնուհետ սկսել են խուզարկությունը, արդյունքում՝ քննիչներն առգրավել են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք բավականին հին էին, ինչպես նաեւ երկու համակարգիչ եւ երեք նոթբուք, ընդ որում՝ նոթբուքերը անձնական օգտագործման են եղել: Վարուժան Ավետիսյանը Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը կապում է նրա գործունեության հետ: Նրա խոսքով՝  Սեֆիլյանն առաջինն է, ով բարձրաձայնում է երկրում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի ապօրինի գործողությունների՝ տարածքների հանձնման մասին: 16. 03. «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վիկտոր Դավթյանը քիչ առաջ լրագրողներին հայտնել է, որ լուրերն այն մասին, թե այլ ձերբակալվածներ կան, չեն համապատասխանում իրականությանը. «Ձերբակալվել է միայն Ժիրայր Սեֆիլյանը»։ 14.42 Այս պահին «Սարդարապատ» շարժման գրասենյակում, որի ղեկավարն է Ժիրայր Սեֆիլյանը, խուզարկություն է կատարվում։ Երբ լրագրողները թակեցին դուռը, դիմակավոր ոստիկաններից մեկը բացեց ու շատ արագ փակեց։ Շենքի բակում բազմաթիվ ոստիկաններ են հավաքված։ Շենքի բնակիչները որևէ տեղեկություն չունեն, թե Ժիրայր Սեֆիլյանին երբ և ինչ պայմաններում են ձերբակալել։ Հիմնադիր խորհրդարանի անդամների հեռախոսներն անհասանելի են։ 1 2 13.09. 2016թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղևորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները: Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում: 2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցնելով, այնպես էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով: Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին