Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ-ն թղթե հրասայլի գործով պահանջ չունի

Հասարակություն
tank

ԱԱԾ-ն որևէ պահանջ չունի թղթե հրասայլով կառույցի դարպասներին հարվածած Արտակ Գևորգյանից։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ԱԱԾ-ն գրություն է ուղարկել, որ թեև ինքը չի ողջունում քաղաքացիների նման գործելաոճը, սակայն որևէ պահանջ չունի։ Դատարանում այսօր հարցաքննվեց գործով վկա Արման Ղարիբյանը։ Նա նշեց, որ այդ օրը իրենք թղթե հրասայլով պտտվել են Երևանի կենտրոնով, սակայն քաղաքացիներից որևէ մեկի մոտ վախի զգացում չի առաջացել. նրանք նույնիսկ նկարվել են տանկի հետ։ Իրենց միայն մոտեցել են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և զգուշացրել. «Պետք է ատրաժատել  (լուսարձակ) դնել»։ Վկայի հարցաքննությունից հետո դատարանը հետազոտեց նաև գործում առկա ապացույցները, իսկ այս պահին ընդմիջում է  հայտարարվել, որպեսզի ուսումնասիրվի տեսագրությունը, թե ինչպես է Արտակ Գևորգյանը թղթե հրասայլով հարվածում ԱԱԾ դարպասներին։