Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի ԶՈւ-ն զորավարժություն է սկսում նաև Նախիջևանում. Ռազմինֆո

Քաղաքականություն
azpn

Հունիսի 19–24-ին ադրբեջանական բանակն իրականացնելու է լայնամասշտաբ զորավարժություն սահմանամերձ շրջաններում, այդ թվում` Նախիջևանի տարածքում։ Զորավարժությանը ներգրավվելու են շուրջ 25 հազար զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 100 միավոր հրթիռահրետանային կայանք, 40 միավոր ավիատեխնիկա, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, 30 միավոր ՀՕՊ համակարգեր։ Այս մասին հայտնում է ՌազմԻնֆոն; Զորավարժության հայտարարվող նպատակը «ժամանակակից համազորային մարտերի ընթացքում» զորամիավորումների հրամկազմի՝ ստորաբաժանումների, ռազմական տեխնիկայի ղեկավարման ունակությունների, մարտական ներդաշնակման և զորամիավորումների փոխգործակցության որակների բարձրացումն է։ Ավելին՝ այստեղ Լուսանկարում՝ Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրը՝ զորավարժության ժամանակ՝ Ադրբեջանի ՊՆ կայքից