Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ը մեկնաբանում է ֆեյխոայի ներմուծման բողոքը

Պաշտոնական
PEK3

«Ա1+» հեռուստաընկերության հրապարակած «Նոյեմբերյանցի գործարարը չի կարողանում Վրաստանից ապրանք ներկրել» վերնագրով տեսանյութի առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տեսականորեն հնարավոր է` մեկ անգամ Վրաստանի օրենսդրությանը համապատասխան մաքսազերծված ապրանքը երկրորդ անգամ ՀՀ օրենսդրությանը համապատասխան մաքսազերծելուց հետո ներքին շուկայում մրցունակ չլինի` երրորդ երկրից ուղղակի ներմուծված խոշորաքանակ ապրանքի համեմատությամբ: Ինչ վերաբերում է Վրաստանից ֆեյխոայի ներկրման հետ կապված խնդիրներին՝ տեղեկացնում ենք, որ 2016 թվականի հունվարի 1-ից մինչ օրս այդ երկրից Հայաստանի Հանրապետություն ֆեյխոա չի ներմուծվել, իսկ այդ պտղի  համար սահմանված է 5 տոկոս մաքսատուրք և ԱԱՀ: Միևնույն ժամանակ, կրկին հիշեցնում ենք, որ գործարարները ներմուծում կամ արտահանում իրականացնելիս ինչ-ինչ խոչընդոտների, անհարկի քաշքշուկների հանդիպելու դեպքում կարող են անմիջապես ահազանգել` համապատասխան փաստերը ներկայացնելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, և պատրաստակամություն ենք հայտնում սեղմ ժամկետներում արձագանքել ու ՀՀ օրենսդրության շրջանակում լուծել ծագող խնդիրները:   ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին