Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրհներգը խեղճ է, միշտ լացում ենք». հարցում (տեսանյութ)

Հասարակություն
meri

Առաջին քառատողից հետո մեր համաքաղաքացիները ՀՀ պետական օրհներգը չեն մտաբերում. «Չեմ հիշում»,-նշեց նրանցից մեկը։ «Ոչ, հաստատ չեմ հիշի»,-ասաց մեկ ուրիշը։ Մեկ ու կես դար առաջ Միքայել Նալբանդյանի հեղինակած «Իտալացի աղջկա երգը» 1918 թվականին դարձավ Հայաստանի առաջին, իսկ 1991-ի հուլիսի 1-ին՝ երրորդ հանրապետության օրհներգը։ Այն փոփոխություն կրեց միայն վերնագրի առումով՝ վերանվանվելով «Մեր հայրենիք»։ Այսօր՝ Ազգային խորհրդանիշների օրը, քաղաքացիները մեծ մասը նշում է՝ դրոշը հաջողված է, իսկ օրհներգի եւ  զինանշանի   վերաբերյալ կարծիքները հակասական են. «Զինանշանի մասին կասեի. առաջ Արարատ լեռը լավ երևում էր, բայց հիմա չի երևում, կուզեի՝ ավելի արտահայտիչ լիներ»,-կարծիք հայտնեց մի քաղաքացի։ «Օրհներգը մի քիչ խեղճ է, միշտ լացում ենք։ Կուզեի, որ ավելի աշխույժ, խրոխտ մի բան լիներ»,-նշեց մեկ ուրիշը։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենը չի դադարում հիանալ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտությամբ։ Խորհրդային Հայաստանի երբեմնի օրհներգը, նրա համոզմամբ՝ պետք է վերականգնել։ Պարոն Հովեյանը հիշեցնում է՝ բազմաթիվ մրցույթներ ու քննարկումներ եղան այս թեմայով, սակայն այդպես էլ փոփոխություն չկատարվեց. «...որպեսզի մեր ժամանակակից լավագույն կոմպոզիտորներին չնեղացնեն, թողել են ներկայիս հիմնը»,-շեշտեց նա։   Մանրամասները՝ տեսանյութում