Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոմանց համար հետաքրքիր են պորտից ներքեւ գործողությունները»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
fc4b22cdf19f856d1ff2f7c0bebc9972

ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը զարմացած է հարկային օրենքի հանդեպ պատգամավորների աղմկոտ հակազդեցությունից: Դիցուք, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այս օրինագծի առիթով Վարդան Այվազյանին ասաց՝ այդքան մեծ քիթ ունեք, բայց քթածակ չունեք: Այնուհետեւ Էնֆիաջյանը բարոյականությունից զուրկ էր անվանել պարոն Այվազյանին, երբ վերջինս ԲՀԿ-ական պատգամավորին անվանել էր ջերմոցի վարունգ. «Բարոյական օրենքներից սովորաբար խոսում է դրանից զուրկ մարդը»: Պարոն Այվազյանին այլեւս կանգնեցնել հնարավոր չէր: Հանրապետականը հիշեց նաեւ, որ Վահե Էնֆիաջյանը տղամարդ լինելու առիթ ուներ, երբ ԲՀԿ-ն արմատական ընդդիմություն էր. «Ոմանց համար հետաքրքիր է պորտից ներքեւ գործողությունները, հարվածել, խաղալ»: Նույն օրինագծի առիթով ժողովրդին փողոց հանելու պատգամավոր Էդմոն Մարուքյանի սպառնալիքներին պարոն Այվազյանը նույն կերպ չի պատասխանի. «Ես չունեմ Վանգայի տեսլական եւ կներեք զերծ եմ նմանատիպ գնահատումներից»: Պատգամավոր Էդմոն Մարուքյանը օրինագծի այսօրվա առաջին ընթերցումով ընդունվելուց հետո հիշեցնում է, որ ժողովրդին փողոց հանելու իր հայտարարությունն ուժի մեջ է, բայց՝ աշնանը, եթե օրինագիծը նույն տեսքով ընդունվի երկրորդ ընթերցմամբ. «Հիմա դա կարող է լինել միտինգների տեսքով, ցույցերի տեսքով, տարբեր ակցիաների տեսքով»: Փողոց դուրս եկողների թիվը նվազագույնը 15 հազար է: Իշխանությունները դեռեւս որեւէ կերպ չեն արձագանքել պարոն Մարուքյանի սպառնալիքին: Վերջինս չի բացառում, որ ամբողջ ընդդիմությունը միանա փողոցային պայքարին՝ օրինագիծն այս տեսքով չպետք է ընդունվի: 2015-ին կառավարությունն այլ բան էր խոստանում խորհրդարանին՝ հարկերի իջեցում, այսօր լրիվ այլ փաստաթուղթ է բերել: Մարդիկ ուղղակի բյուջեն լցնելու պլան ունեն. «Ինչ-որ 54 միլիարդ դրամի պակասորդի մասին էր խոսում ՊԵԿ-ի ներկայացուցիչը»: Էդմոն Մարուքյանը խոստանում է միջին խավի շահերը ներկայացնել մինչեւ վերջ՝ եթե ոչ իրենք, ապա էլ ո՞վ: