Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերյանցի գործարարը չի կարողանում Վրաստանից ապրանք ներկրել (տեսանյութ)

Հասարակություն
noy

Վրաստանի սահմանից մի քանի կիլոմետր հեռու գտնվող նոյեմբերյանցի գործարարը չի կարողանում այնտեղից ապրանք ներկրել: Երկու տարի առաջ նոյեմբերյանցի Տիգրանը նման մի փորձ կատարել է: Այլեւս երբեք չի անի: Իր շինանյութերի խանութի ապրանքն ամբողջությամբ Երեւանից է բերված, թեպետ հայկական ոչինչ այստեղ չկա: Սակայն այստեղ էլ խնդիր կա՝ Նոյեմբերյանում գրեթե շինարարություն չի իրականացվում: Մաքսային խոչընդոտներից բողոքում են ոչ միայն գործարարները, որոնք հրաժարվում են նկարահանվել, այլեւ հասարակական կազմակերպությունները: Այդ խոչընդոտները նոյեմբերյանցու առջեւ փակում են տանելի կյանքի ցանկացած դուռ: