Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համայնքների խոշորացումը մարդու իրավունքին դեմ գնացող սկզբունք է» (տեսանյութ)

Քաղաքականություն
arammanukyan

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրենքների նախագծերի փաթեթը: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հիշեցնում է Սահմանադրությունը, ըստ որի՝ համայնքների կարծիքը պետք է լսել, իսկ համայնքները կողմ չեն խոշորացմանը. «Սա ինքնակառավարմանը դեմ գնացող, մարդու իրավունքին դեմ գնացող սկզբունք է , քաղաքացին հեռանում է կառավարման վահանակից, փոքր Հայաստանի համար ստեղծել համայնք, որի ծայրից ծայրը 50 կմ է, կիրառելի չէ։ Լեռնային շրջաններում դա ավելի դժվար է»։ Պրն Մանուկյանը օրինակ է բերում Նոյեմբերյանի համայնքները։ Ամբողջությամբ՝ տեսանյութով