Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միշտ զորակից կլինենք Օռլանդոյին. ԱՀՀ

Քաղաքականություն
index7

Վաշինգտոն - Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կիրակի, հունիսի 12-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում «Իսլամական պետության» խմբավորման հետևորդի կողմից կատարված զանգվածային հրաձգության կապակցությամբ հետևյալ հաղորդագրությունն է տարածել: «Ամերիկայի հայկական համագումարը և համայն ամերիկահայերը սգում են Օռլանդոյի սպանդի զոհերի կորուստը, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամահաբերն էր: Մենք աղոթում ենք զոհերի, նրանց ընտանիքների և ընկերների համար: Համագումարը դատապարտում է տեղի ունեցած բարբարոսական գործողությունները, և ի դեմս հանցագործի ու նրա համախոհների մարմնավորած համատարած անհանդուրժողականությունը, ատելությունը և վայրագությունը: Մի քանի ամիս առաջ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ §Իսլամական պետություն¦ խմբավորումը Սիրիայում և Իրաքում թիրախավորված խմբերի, այդ թվում հայերի §ցեղասպանության պատասխանատուն է»: Մենք, հայերս, գիտենք թիրախ լինելու և սպանվելու սարսափը, ինչպես մեզ հետ վարվեցին օսմանյան թուրքերը 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ, Ադրբեջանը՝ 1980-ականների վերջերից ի վեր, և այսօր՝ կրկին «Իսլամական պետություն» խմբավորման կողմից: Երբ կանգնում ենք այդ անբարո ահաբեկչական գործողությունների առջև, ակնառու է դառնում  ոտքի ելնելու և հանցագործների և նրանց սատարողների նկատմամբ հաղթանակելու հրամայականը: Խոնարհվելով մարդկային ցավալի կորստի առջև՝ միշտ զորակից կլինենք Օռլանդոյին»: