Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրծքի կաթում ԴԴՏ-ի թույլատրելի նորմայի գերազանցում. ԷկոԼուր

Հասարակություն
2990

Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի 9-ը համայնքերում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է հողում և մայրական կրծքի կաթում ԴԴՏ-ի թույլատրելի նորմայի գերազանցում: Ուսումնասիրությունն իրականացրել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը: Արմավիրի մարզի Խանջյան, Ջրառատ, Նորապատ, Արարատի մարզի Սայաթ–Նովա և Արագածոտնի մարզի Քուչակ համայնքներում մշակաբույսերի հողատարածքներից վերցված hողի 25 նմուշներից 11-ում ԴԴՏ-ի և դրա մետաբոլիտների մնացորդային քանակները գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունները /ՍԹԽ/ (0,1 մգ/կգ է) և տատանվել են 0,17 - 2,48 մգ/կգ սահմաններում: Արարատի մարզի Դիտակ և Աբովյան, Արմավիրի մարզի Արշալույս և Հայթաղ համայնքներում կերակրող մայրերի կրծքի կաթի 26 նմուշներում դիտարկվել է ԴԴՏ-ի և դրա մետաբոլիտների, ՀՔՑՀ-ի և դրա իզոմերների, 2,4-Դ-ի թույլատրելի նորմայի գերազանցում: Մանրամասներն՝ այստեղ