Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոտ 300.000 երեխա մեծանում է առանց հոր դաստիարակության

Կարևոր լուրեր Հասարակություն
adibekyan

Տնտեսական ծանր վիճակ, ապագայի հանդեպ անորոշություն, ընտանիքների միացում, երբ հայրը դրսում է աշխատում, ընտանիքը միանում է նրան։ Սրանք են, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, այն հիմնական պատճառները, որ դրդում են հայաստանցիներին արտագաղթել: «Բնակչության մոտ 47 տոկոսն է դրականորեն տրամադրված պետության հանդեպ և չի ցանկանում արտագաղթել»,-նշեց նա: Սոցիոլոգի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենանվազ արտագաղթը Գեղարքունիքի, Սյունիքի և Լոռու մարզերում է: Մնացած մարզերում պոտենցիալ արտագաղթող է բնակչության մեծ մասը: «Մենք տարեկան կորցնում ենք 50.000 մարդ: Դա նշանակում է, որ արտագաղթը կլանում է բնական աճը, որ կազմում է 0,5%»,- նշեց պարոն Ադիբեկյանը: Այստեղ միակ դրական կողմն այն է, որ հայերը պահպանում են լեզուն, մշակույթը, կրոնը. «Սակայն հեռանկարը բավականին տխուր է: Եթե պահպանվեն արտագաղթի այս տեմպերը, դարավերջին Հայաստանում կմնա 1 մլն 750.000 մարդ: Մեր երկրում մեծացել է ոչ լրիվ ընտանիքների թիվը: Մոտ 300.000 երեխա մեծանում է առանց հոր դաստիարակության»: