Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղապետն ուզում է փակել գյուղի միակ մանկապարտեզը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bDwVStpyh2E

Սահմանամերձ Դովեղի գյուղապետն ուզում է փակել տեղի միակ մանկապարտեզը: Ծնողներն այս մանկապարտեզից դժգոհ չեն: Մինչդեռ պարզվում է, որ սա մանկապարտեզ չէ: Ըստ գյուղապետի, գյուղը մանկապարտեզ չունի 1994 թվականից: Սեպտեմբերից նախակրթարան կբացեն: Ծնողներն առանձնապես ոգեւորված չեն դպրոցի տարածքում գործելիք նախակրթարանի գաղափարից: Գործող մանկապարտեզի տնօրենը պատրաստվում է մանկապարտեզը տեղափոխել իր տուն: Գյուղապետն առարկում է՝ ինքը նման իրավունք չունի: Վերջինս, ի դեպ, տնօրենի իր թեկնածուն ունի, որի հետ արդեն կնքել է համապատասխան պայմանագիրը: Դիտեք տեսանյութը