Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Ադամը չուներ Այֆոն (տեսանյութ)

Քաղաքականություն
pavel-2

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը այսօր կառավարության նիստից հետո  անդրադառնալով նախարարությունների օպտիմալացման եւ ծախսերի կրճատմանը՝ ասաց. «Շատ միամիտ կլիներ, եթե առաջինն այդ մասին ես ձեզ հայտնեի, ես կառավարությանն եմ հայտնում»: Լրագրողները խնդրեցին, որ իրենց հետ էլ կիսվի, ինչին Պավել Սաֆարյանը արձագանքեց. «Բայց դա կարող է ես չուզենամ ձեզ ասել, ինչի՞ եք ըտենց ոգևորված հարցնում, թե ես ինչ եմ ասում կառավարությանը: Անհույս վիճակում ձեզ ընենց տխուր եմ պատկերացնում, այսինքն՝ եթե ձեզ չպատասխանեմ, դուք ձեր հույսը կկորցնե՞ք»: Դիտարկմանն ի պատասխան, թե միգուցե կառավարությունը չի՞ համաձայնել իր առաջարկների հետ, դրա համար է թաքուն պահում, Պավել Սաֆարյանը հիշեց 1970-ական թվականների «Գարուն» ամսագիրը. «Ուրեմն, էնտեղ մի հատ պատմվածք էր մեկը գրում ամեն համարի մեջ ու կային քննադատներ, որոնք քննադատում էին: Այդ քննադատները բանջարեղեններ էին: Կար պղպեղ, որը միշտ քննադատում էր, կար դդում, որը չէր հասկանում, կար սեխ, որի համար մեկ էր: Այդ պատմությունն, ասենք, սկսվում էր էսպես՝ գրողը գրում էր, օրինակ, նավը դուրս եկավ ափից: Պղպեղը գրում էր քննադատություն՝ էդ նավն ի՞նչ գործ ուներ էդ ափին, որ դուրս եկավ»,- ասաց փոխնախարարը կոչ անելով  լրագրողներին՝ ամեն ինչ  չքննադատել: Փոխնախարարը հիշեցրեց, որ կառավարությունն առաջինը կրճատում է ծառայողական ավտոմեքենաների հետ կապված ծախսերը:  Իսկ մյուս ծախսերի կրճատման մասին նա հրաժարվեց խոսել՝ հարցերը քննարկվում են . «Կան ծախսեր, որոնց նպատակը, ճիշտ է, շատ բարի է, բայց այդ ծախսերն իրականում այն արդյունքները չեն տալիս, ինչ որ պետք է տան: Առաջիկայում  այդ ծախսերը կկրճատվեն, մենք աշխատում ենք բոլոր նախարարությունների հետ»: Անդրադառնալով փոխնախարարների կրճատմանը՝ Պավել Սաֆարյանն ասաց, որ իրենց նախարարությունում այդքան շատ կրճատումներ չեն սպասվում. «Որպեսզի ես բացատրեմ, թե ինչու, ես ձեզ պետք է ներկայացնեմ Ֆինանսների նախարարության գործառույթները, բացատրեմ, թե ինչու է պետք այդքան վարչություն, այսինքն դա այն հարցը չէ, որ պետք է տաք: Գյուղնախարարության հարցերը լուծում են նրանք, եթե նախարարը, որոշել է, որ կարող է կրճատել փոխնախարարներ եւ դա չի ազդի աշխատանքի վրա, ապա դա իրենց խնդիրն է»: Փոխնախարարը ենթադրեց, որ լրագրողները  փոխնախարարների կրճատման մասին հաճույքով են խոսում. «Չգիտեմ ինչու՝ ինձ թվում է տենց բաները էնքան հաճույքով եք ասում, կարելի է բոլորին կրճատել, բոլորին, ասել գնացեք բոլորդ ձեր տները, որպեսզի մեր լրագրողները հաճույք ստանան դրանից, բայց դուք էլ անգործ կմնաք: Այդ կրճատումները պետք է տրամաբանված լինեն, պետք է նախարարության ֆունկցիան դրանից չտուժի»: Դիտարկմանը, թե փաստորեն , այն փոխնախարարները, որոնք կրճատվեցին, չեն ազդում աշխատանքի վրա, ապա ինչու մինչեւ այսօր չէին հեռացվում աշխատանքից, Սաֆարյանը պատասխանեց. «Դուք փիլիսոփայության ոլորտ եք մտնում, այսինքն՝ ցանկացած զարգացում կարող ես մերժես, ասես ինչի՞ առաջ չի եղել, ասես, օրինակ՝ ինչի՞ Ադամը առաջ չի ունեցել Այֆոն, որ զանգեր: Ինչ -որ ժամանակ պիտի սկսվեր, չէ՞»: