Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասագրքերը և ավագ դպրոցը՝ երեխաների սթրեսի պատճառ (տեսանյութ)

Հասարակություն
13407517_1038671132836950_1010015519_n

Քննական շրջանում հաճախ է առաջ գալիս հոգեբանական սթրես: Մասնագետների կարծիքով՝ դիմորդները չափազանց  հուզված են այս շրջանում ու չեն կարողանում տիրապետել իրենց զգացմունքները: Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը խորհուրդ է տալիս ծնողներին ուշադիր լինել եւ օգնել երեխաներին ազատվել  սթրեսից. «Ծնողները պետք է օգնեն երեխաներին բարձրացնել իրենց ինքնագնահատականը, քիչ մտածեն, որ կտապալվեն, որ չեն կարողանա հանձնել քննությունները»: Հոգեբանը խորհուրդ է տալիս նաեւ ժամանակացույց մշակել պարապելու համար, քանի որ անդադար պարապելը նույնպես սթրեսի պատճառ է դառնում. «Պետք է 30 րոպե պարապելուց հետո 3 րոպե հանգստանան, հաջորդ 30 րոպեից հետո՝ 5 րոպե, մյուսին՝10 րոպե: Այդպես նաեւ ավելի արդյունավետ կլինի»,- նշեց հոգեբանը: Երեխաների համար սթրեսի շրջան է ոչ միայն քննականը, այլ նաեւ ամբողջ ուսումնական տարին, կարծում է  պատմաբան, դասախոս Լիլիթ Մատինյանը: Ըստ նրա դպրոցական դասագրքերը  հենց դրա պատճառ են դառնում. «Մեր դասագրքերը այնքան ծավալուն, այնքան դժվար են, որ երեխան չէ, անգամ մանկավարժն է երբեմն դժվարանում: Ու արդյունքում ունենում ենք  թերահավատ սերունդ, նրանք մտածում են, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում»: Ըստ դասախոսի, մեկ այլ սթրեսի պատճառ է ավագ դպրոցը. « Այդ երեք տարում, երեխաները անգամ չեն հասցնում ծանոթանալ միմյանց հետ: Այնինչ դա այն տարիքն է, երբ նրանք պետք է հաստատվեն, բայց միայն լրացուցիչ սթրեսի մեջ են ընկնում: Այդ վիճակում խոսել բարձր առաջադիմության մասին՝ ավելորդ է»: