Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայր Աթոռը ցավում է Էրդողանին հղված նամակի համար. PanarmenianNet

Քաղաքականություն
bc41187ec80660e597e56b492f161fda

Մայր Աթոռը ցավում է Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Բունդեսթագի որոշման վերաբերյալ ափսոսանքով նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին հղված նամակի բովանդակության առնչությամբ, սակայն չի բացառում, որ նամակը հղվել է հարկադրանքով: Այդ մասին է հայտարարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն՝ ի պատասխան PanARMENIAN.Netհարցմանն Աթեշյանի նամակի վերաբերյալ: Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է ուղղել Բունդեսթագի նախագահին՝ փոխանցելով Գերմանիայի ժողովրդին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի երախտագետ զգացումները։ «Սակայն այս դեպքում գործ ունենք Թուրքիայի և նրա վարած քաղաքականության հետ։ Բնավ չփորձելով արդարացնել որևէ մեկին՝ միևնույն ժամանակ նշեմ, որ չենք բացառում հարկադրանքի պարագան», - ընգծգել է Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատուն։ Ավելին՝ այստեղ