Վտանգավոր թվեր՝ Հայաստանի համար (տեսանյութ)
2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարցեր ուղղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Պատգամավորը խոսեց ներդրումներին մասին՝մատնանշելով ԱՎԾ-ի պաշտոնական թվեր, որոնք, ըստ նրա, մտահոգիչ են. «Անցյալ տարի ներդրումային հոսքերը կազմել է 60 միլիարդ դրամ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում ներդրումները կազմել են 1.7 միլիարդ դրամ: Ստացվում է, որ ներդրումները շուրջ 35 անգամ նվազել են, այսինքն՝ ներդրումները գնում են աննախադեպ աճով գնում են դեպի նվազում: Հաջորդն աշխատողների վարձատրության մասով տողում գրված է, որ 2013թ. աշխատողների վարձատրությունը կազմել է 1 միլիարդ 51 միլիոն դոլար, 2014 թվականին իջել է 975 միլիոն դոլար, իսկ 2015 թվականին աշխատավարձի ամբողջ չափը կազմել է 661 միլիոն դոլար: Ստացվում է` 2 տարվա ընթացում ՀՀ աշխատավարձի ընդհանուր չափը երկու անգամ նվազել է»: Արամ Մանուկյանի համար դժվար մարսելի եւ տարօրինակ նաև թիվ էր Հայաստանից ապօրինի արտահանումները թիվը, որը հաշվետու տարում կազմում է 1.8 մլրդ դոլար: Պարոն Մանուկյանը մատնանշեց, որ 7 տարի առաջ այս ցուցանիշը զգալի քիչ էր ՝ 800 միլիոն դոլար էր. «Ես սա համարում եմ հարկերի կորուստ, թեպետ ինչ ուզում եք գնահատեք, միևնույն է այս թիվը Հայաստանի համար խիստ վտանգավոր է»: ԿԲ նախագահը, պատասխանելով պատգամավորի հարցադրումներին, նախ կասկածի տակ դրեց, որ թվերը պաշտոնական են, ըստ նրա, թվերը տաբեր աղբյուրներից են: «Այդ վերջին թիվը վերջերս մի կասկածելի կազմակերպության կողմից հրապարակված թվեր էին: Այդ կազմակերպությունը վերջերս էլի կասկածելի թվեր էր հրապարակել, սակայն մի բաժակ սուրճի օրինակով բացատրել էր, թե ինչ նկատի ունի: Նա չէր հասկացել, որ եթե մի բաժակ սուրճը գնահատվում է 100 ԱՄՆ դոլար, ապա ավելացված արժեքի հարկը պետք է հարկվի 20 դոլար և այլ տուրքերով պետք է լինի 10 տոկոս հարկ և այլն: Սա ընդհանրապես իրականության հետ որևէ կապ չունեցող ուսումնասիրություններ են, քանի որ վերցնում են մի քանի թիվ, մի քանի գործոն, մի քանի երկրի օրինակ, դրա համար խնդրում եմ, որ նման բաների ուշադրություն չդարձնեք: Դա աբսուրդ է»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կասկածի տակ դրեց նաև պատգամավորի՝ ներդրումների մասով ներկայացրած թվերը: Վերջինս շեշտեց, թե ներդրումների նվազումը կարող է պայմանավորված լինել սեզոնով. «Ես հիմա պատրաստ չեմ պատասխանելու, արդյոք 35 անգամ ընկե՞լ է, թե չէ: Թեպետ էլի կասկածում եմ, եթե աղբյուրը տաք, ապա գրավոր կպատասխանեմ: Աշխատավարձի թվերի մեջ էլ կա անվստահություն, քանի որ մեր միջին աշխատավարձը տարեցտարի ավելանում է»: Իսկ Արամ Մանուկյանն, արձագանքելով, տեղեկացրեց իր մեջբերած թվերի աղբյուրների մասին, որոնք իրականում պաշտոնական էին: