Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեռներեցության ոլորտում ներգրավված կանայք խնդիրներ ունեն (տեսանյութ)

Տնտեսություն
kanayq

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Հյուսիսային պողոտայում անցկացվեց տեղեկատվական տոնավաճառ, որում ներկայացված էին Հայաստանում Եվրամիության աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Այդպիսի ծրագրերից է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությունը փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: «Ոլորտը զարգացման փուլում է, այսինքն՝ լիքը խնդիրներ կան, որ պետք է դեռ հաղթահարվեն, բայց կան նաեւ հաջողություններ: Աջակցում ենք խորհրդատվությամբ՝ այսինքն, հասկանում ենք բիզնեսին ինչ է պետք, գտնում ենք խորհրդատուին եւ նրանց կապում իրար»,-մեզ հետ զրույցում նշեց բանկի ներկայացուցիչ Արմենուհի Առաքելյանը: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը թեեւ ավարտվել է, սակայն ոչ պաշտոնապես այն շարունակում է օգնել մարզերի ձեռներեց կանանց: Ծրագրի իրականացնող՝ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ հիմնադիր-նախագահ Լիլիթ Ասատրյանը նշում է. «Շարունակական է խորհրդատվությունը, քանի որ ձեռներեցության ոլորտում ներգրավված կանայք ունեն շատ խնդիրներ, շատ հարցեր, շատ խոչընդոտներ, որոնք հատկապես կապված են ֆինանսական ոլորտի հետ»: Մանրամասները՝ տեսանյութում