Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան հաղթանակ տարան

Սպորտ
a1evrochess-1

Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամներ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան շարունակում են պայքարը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: Ռումինիայում ընթացող աշխարհամասի անհատական առաջնությունում այսօր կայացան 9-րդ տուրի պարտիաները: Այն կարեւոր նշանակություն ուներ մերոնց համար, քանի որ անհաջողության դեպքում նրանք զրկվում էին մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից, քանի որ աղյուսակի վերին հատվածում անչափ խիտ են դասավորված մասնակիցները: Մեր շախմատիստուհիները, բարեբախտաբար, հաղթեցին իրենց մրցակիցներին եւ շարունակում են հետապնդել առաջատարներին: Լիլիթ Մկրտչյանը սեւերով պարտության մատնեց իսրայելցի Յուլյա Շվայգերին, վաստակեց 6,5 միավոր եւ այժմ ընդամենը մեկ միավորով է ետ մնում մրցաշարի միանձնյա առաջատար Աննա Ուշենինայից: Մարիա Կուրսովան սպիտակներով վստահ հաղթեց ռումինուհի Կորինա-Իզաբելա Պեպտանին եւ իր միավորների քանակը հասցրեց 6-ի: Նա առայժմ բաժանում է 7-19-րդ տեղերը: Իսկ ահա մեր մյուս երկու ներկայացուցիչները՝ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը, այս տուրում անհաջող հանդես եկան եւ հերթական պարտությունը կրեցին: Նրանք նահանջեցին 84-92-րդ տեղեր: