Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը (տեսանյութ)

Մոսկվայում  երեկ՝ հունիսի 4-ին տեղի է ունեցել « Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանեկան արարողությունը: Վերջինիս ընտրյալը վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլին է:

Հարսանիքին հրավիրվել են մոտ 500 հյուրեր, այդ թվում  բազմաթիվ հանրահայտ մարդիկ՝ Ռուսաստանից և Հայաստանից:

Ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը։

Serj_tashir

Հարսանիքի երաժշտական մասն ապահովելու համար հրավիրվել են ռուսական էստրադայի հանրահայտ աստղեր՝  Ալլա Պուգաչովան, Վերա Բրեժնեվան, Գրիգորի Լեպսը և «Մարուն 5» խմբի վոկալիստը՝  Ադամ Լեվինը :

Զույգը նշանադրվել էր դեռևս անցյալ տարի:

Սարգիս Կարապետյանը ներկայումս հոր ընկերության փոխնախագահն է: Հարսնացուն ինտերներտային խանութի համասեփականատեր է։

լուսանկարներ

Մանրամասներն՝ այստեղ