Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացած զինծառայողի ընտանիքն ունեցավ երազած բնակարանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
VCRSR7rFfAo

Ապրիլի 4-ին Արցախում ձնահոսքի հետևանքով մահացած վանաձորցի պայմանագրային  զինծառայող Կարեն Դավթյանի ընտանիքը  բարեկարգ բնակարանում կապրի։ Կինը՝ Մարինեն, երեխաների՝  2,5 տարեկան Անիի եւ 1,5 տարեկան Արգիշտիի հետ միասին մինչև հիմա վարձով էր ապրում, ժամանակ առ ժամանակ էլ հյուրընկալվում Ազնվաձոր գյուղում։ Բնակարանը նվիրել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը։ 2 սենյականոց բնակարանը գտնվում է Վանաձորի Դիմաց թաղամասում։ Մարինեն դժվարությամբ է զսպում հուզմունքը։ Իր ու ամուսնու երազանքը՝ այս թաղամասում բնակարան ունենալու, իրականացավ։ «Ասում էր ես տուն ունեմ, բայց մի հատ էլ Արգիշտիս համար կառնեմ դիմացում, դրա համար էլ ես ասում եմ՝ սա մեր երազած տունն է, որ ես ու Կարենը երազել էինք»։ Շատերն են ցանկացել օգնության ձեռք  մեկնել առանց կերակրողի մնացած այս ընտանիքին,  հաշվեհամար է բացվել, որպեսզի Մարինեն հավաքված գումարով կարողանա մի փոքրիկ բնակարան գնել Վանաձորում։ Ու հենց այդ հրապարկումներից  է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը իմացել այս ընտանիքի մասին։ Ավելին՝ տեսանյութով