Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  «Հայտնվել է «Ոսկե գետակ»-ի Բազազ Արտեմը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-1

Մամիկոնյանց 2 շենքի   «Ոսկե գետակ »  խանութի առջեւ նշան է տեղադրվել, որով արգելվում է տաքսիների կայանումը տվյալ տարածքում:  Սա հարուցել է տաքսիստների դժգոհությունը, որոնք պնդում են, որ տուրք են վճարում նաեւ այդտեղ կայանելու համար։ «Մենք այստեղ արդեն 15-ից 20 տարի է աշխատում ենք, մեր ուժերով ստեղծել ենք աշխատատեղ: Հիմա հայտնվել է «Ոսկե գետակ»-ի Բազազ Արտեմը եւ չի թողնում հանգիստ  աշխատենք»,- ասում է  Վարուժան Աղամիրյանը: Իսկ Նշան Մանուկյանն ավելացնում է, որ իրենց խանգարում են:  «Առաջը փակում են, մենք չեն կարողանում շարժվել: Մի մեքենայի տեղ, հետ ու առաջ անընդհատ դուրս ենք գալիս, նկարվում ենք: Գալիս է մեքենան թեք ձեւով կանգնեցնում է, մենք չենք կարողանում մտնել, դուրս գալ»: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը  կարծում է, որ անհիմն է վարորդների բողոքը։ «Այստեղ ես չլուծված խնդիր չեմ էլ տեսել, որովհետեւ այնտեղ վահանակի վրա էլ գրված է, որ իրավունք ունեն տվյալ բնակիչները կանգնել եւ աշխատել, ոչ մի խնդիր ես չեմ տեսնում»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը: Նույն է պնդում նաեւ «Ոսկե գետակ» ՍՊԸ տնօրեն Գրիգոր Ամալյանը, որն իր առանձնասենյակից  դուրս չի գալիս վարորդներին ընդառաջ։ Չտեսանկարահանվելու պայմանով զրույցում, նա պնդում է, որ  կայանման հետ կապված խնդիր չկա։ Իսկ անհատ տաքսու վարորդները պահանջում են հանել վահանակը, որտեղ նշված է, որ այդտեղ կարող են կայանել միայն ծառայողական մեքենաներն ու շենքի բնակիչների մեքենաները: