Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հորիզոն 2020»-ը Հայաստանի համար թանկ արժեցավ

Հասարակություն
Horizon-2020-nkar

Հայ գիտնականներն այսուհետ կարող են ավելի մեծ ֆինանսական միջոցներից օգտվել։ Սա ապահովելու է ոչ թե պետությունը, այլ Եվրոպան։ Մայիսի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրով Հայաստանը դարձավ «Հորիզոն 2020» ծրագրի անդամ։ Այսօր Մատենադարանի շենքում անցկացվում է ծրագրին մեր երկրի ասոցացված անդամակցությանը նվիրված աշխատաժողով։ ««Հորիզոն 2020»-ին մասնակցությունը մեզ հեշտ չտրվեց։ Հայաստանը վճարելու է տարեկան անդամավճար՝ այս ծրագրի մասը դառնալով։ Մենք այս քայլին գնացել ենք` գիտակցելով, որ մեր երկիրը կկարողանա օգտվել բազմաթիվ ծրագրերից»,-նշեց Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։ «Եվրամիությունն ուզում էր, որ անպայման Հայաստանը մասնակցի այս ծրագրին։ Եվ նույնիսկ կատարեցին մեծ զեղչեր, որպեսզի կարողանանք մասնակցել, որովհետև այն պահանջում էր ֆինանսական ներդրումներ։ Եվ մենք դժվարին պայմաններում ենք գտնվում։ Գիտեք, ֆինանսական դժվարությունները, որ կան, սկզբնական շրջանում հնարավոր չէր ապահովել այն գումարները, որ պահանջվում էր։ Բայց Գիտության պետական կոմիտեի, Գիտությունների ազգային ակադեմիան, մենք փաստորեն հրաժարվեցինք մեկ տարվա ֆինանսական ռեսուրսներից, որ մենք պետք է օգտագործեինք, տրամադրեինք մասնակցության համար»,-իր հերթին շեշտեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Միջոցառման նպատակն է ներկայացնել հնարավորություններ, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության նոր գործիքները։ Այն կազմակերպվել է ԳԱԱ մասնակցությամբ ԵՄ 7-րդ Շրջանային ծրագրի «Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության ցանց՝ Արևելյան գործընկերության երկրների համար» նախագծի շրջանակներում։