Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացահայտենք Երևանը՝ էլեկտրոնային գրքով

Հասարակություն
index

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանի նախաձեռնությամբ հունիսի 2-ին` ժամը 13:00-ին, քաղաքապետարանում տեղի կունենա «Բացահայտենք Երևանը. հայացք քաղաքի անցյալին և ներկային» զբոսաշրջային էլեկտրոնային գրքի շնորհանդեսը: Գիրքը մուլտիմեդիա հարթակի վրա ստեղծված շարքի արդեն երկրորդ ինտերակտիվ գիրքն է, որը հնարավորություն կտա ընթերցողներին Երևանի մասին տեղեկատվություն ստանալ միանգամից 7 լեզվով: Էլեկտրոնային գրքում առաջարկվում է նաև քաղաքային վեց շրջագայությունների ու զբոսանքների մեկօրյա փաթեթ, ինչը գիրքը դարձնում է զբոսաշրջային ինտերակտիվ ուղեցույց:   Երևանի քաղաքապետարան