Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ-ում թափուր տեղեր կան. ինչ են ընտրում դիմորդները

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM67819-copy

Այսօր դիմորդների համար դիմումների ընդունման վերջին օրն է։ Տեսնենք, թե Մայր բուհում ինչպիսին է 2016-17 թթ. ԵՊՀ առկա ուսուցմամբ բակալավրի դիմորդների շարժն ըստ առաջին հայտի՝ մայիսի 30-ի դրությամբ։ ԵՊՀ-ն այս տարի դիմորդներին առաջարկում է 363 պետպատվերով, 3046 վճարովի տեղեր։ Ընդ որում` պետությունը կարիք չունի իրավագետների, միջազգային հարաբերությունների մասնագետի։ Այս բաժիններում՝ ոչ մի տեղ պետպատվերով, իսկ վճարովի՝ համապատասխանաբար 130 և 140 տեղ։ Սակայն Իրավագիտություն մասնագիտությունն ընտրել է 236 դիմորդ, իսկ ահա միջազգային հարաբերությունների պահանջարկ չկա նաև դիմորդների շրջանում՝ ընդամենը 81 դիմում՝ 140 վճարովի տեղի համար։ Ամենաշատ դիմորդների թիվ գրանցվել է Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժնում՝ 32 պետպատվերով և 160 վճարովի տեղի դիմաց՝ 252 դիմում։ Ի դեպ, պետությունն ամենաշատ կարիք ունի հենց այս մասնագետների։ Մյուս պահանջվածը Ֆիզիկան է՝ 27 տեղ, ապա՝ ռադիոֆիզիկան՝ 20 տեղ, Մաթեմատիկայի և հայոց լեզու և գրականություն մասնագիտությունները՝ 18-ական տեղ։ Այս տարի դիմորդների պահանջարկը մեծ է նաև Հանրային կառավարում մասնագիտության հարցում. 3+72 տեղի համար՝ 130 դիմում, Հայոց լեզու և գրականություն բաժնում՝ 171 դիմորդ՝ 18+115 տեղի համար։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 1-ն է։ Մյուս բուհերին կանդրադառնանք առանձին հրապարակումներով։ ԵՊՀ աղյուսակն ամբողջությամբ՝ այստեղ