Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան գլորվել է ձորակը

Պաշտոնական
zor

Մայիսի 31-ին, ժամը 13.53-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 150-րդ կմ-ին «Toyota Ipsum» մակնիշի 35 AC 877 պետհամարանիշով (վարորդ՝ 1959 թ. ծնված Վ. Ս.-ը) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը: Ուղևոր՝ 1968 թ. ծնված Ն. Ն.-ը տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորակից: