Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանալու

Քաղաքականություն
2e6bdaf690a0a15cb7627562b03b84e1

Հունիսին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանալու,Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Բալայանը նաև նշել է, որ հունիսի 2-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ավելի վաղ ելույթ էր ունեցել Հյուսիսատլյանտյան խորհրդում՝ Ադրբեջան-ՆԱՏՕ նիստի շրջանակներում, և հայտարարել, որ հունիսին ակնկալում են հերթական հանդիպում՝ «որի նպատակը ստատուս-քվոյի փոփոխության հարցում նշանակալի առաջընթացի հասնելն է»: