Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզիկներն առաջին անգամ կթռչեն ճոպանուղու խցիկներից

Մշակույթ
fff

8 երկրների 60-ից ավելի բեյսջամփերներ հավաքվելու են Տաթեւում: Էքստրեմալ սպորտի սիրահարներն առաջին անգամ աշխարհում հնարավորություն կունենան հունիսի 5-10-ը Տաթևում մասնակցելու BASE Fest միջոցառմանը: Այն  առանձնահատուկ է, քանի որ մարզիկներն առաջին անգամ կթռչեն ճոպանուղու խցիկներից: Վեցօրյա փառատոնը, որի նպատակն է ակտիվացնել զբոսաշրջությունը Հայաստանում, կմեկնարկի հունիսի 5–ին: Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից Հայաստան ժամանած բեյջամփերները արդեն հասցրել են մասնակցել թեստային թռիչքների, որոնք տեղի են ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին: