Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգենտինան սպառնում է դուրս գալ գավաթի խաղարկությունից

Սպորտ
sport-argentina

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան սպառնացել է ազգային թիմին դուրս բերել 2016թ Ամերիկայի գավաթի խաղարկությունից, եթե երկրի կառավարութունը շարունակի միջամտել ֆեդերացիայի աշխատանքներին: Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցերը, Արգենտինայի իշխանությունը հետաձգել է հունիսի 30-ին նշանակված ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրությունները: Բացի այդ, երկրի արդարադատության նախարարությունը գործ է հարուցել ԱՖՖ-ի դեմ՝ կապված հեռուստաիրավունքներից ստացած շահույթի հետ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան նույնպես կարող է Արգենտինայի հավաքականին հանել խաղարկությունից, քանի որ խստիվ արգելում է պետական մարմիններին միջամտել ֆուտբոլային ֆեդերացիաների աշխատանքներին: Նշենք, որ 2016թ Ամերիկայի գավաթի խաղարկությունը տեղի կունենա ԱՄՆ-ում, հունիս ամսին: Արգենտինայի հավաքականն իր առաջին խաղը պետք է անցկացնի հունիսի 7-ին, Չիլիի ընտրանու հետ: