Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ը ստացել է զինծառայողի գանգատը. ՀՔԱՎԳ

Հասարակություն
Հայկ-Խաչատրյան

2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի կողմից վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի աջակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի առնչությամբ ստացվել Է Դատարանի 2016 թ. մայիսի 17-ի գրությունը, որով հաստատվում է հաղորդագրության ստացումը: Նշենք, որ գանգատը հիմնավորվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք), 3-րդ (Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով: ՄԻԵԿ 2-րդ և 3-րդ հոդվածների մասով դիմողը նշել է, որ որդին զրկված է եղել պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, ինչի արդյունքում էլ, կրելով ֆիզիկական տառապանքներ, մահացել է: Ժամանակին և պատշաճ բժկական օգնություն ստանալու դեպքում, բացի նրանից, որ կմեղմվեին ֆիզիկական տառապանքները, կնվազեր նաև մահվան ելքի հավանականությունը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ