Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ ձերբակալությունները վերջին ամենավատ նորությունն է. Քոքոբելյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Qoqobelyan-nkar

Քառօրյա պատերազմը վեր հանեց այն բոլոր խնդիրները, որ կան. մեկնաբանելով   Պաշտպանության նախարարության երեք պաշտոնյաների՝ երեկ տեղի ունեցած ձերբակալությունները, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։  «Կոռուպցիայի դեմ պայքար, հանցագործ դրսևորումներ. այստեղ պետականության անվտանգությանն առնչվող կոռուպցիայի մասին ենք խոսում։ Կոռուպցիոն դրսևորումները անձնային չէ, այլ համակարգային երևույթ է»,-նշեց նա։ Թե այս դեպքում կոռուպցիան ինչպիսի դրսևորում է ունեցել, ինչ մանրուքներ կան, պատգամավորը երկրորդական է համարում։ Մյուս կողմից նա համոզմունք ունի. «Ես գտնում եմ, որ այսօր դա ամենավերջին վատ նորությունն է, որ հայ հանրությանը հրամցվեց։ Նկատի ունեմ փաստը, որ Պաշտպանության նախարարության սպառազինության վարչությունում տեղի է ունեցել կոռուպցիա»։ Հարցին՝ ինչո՞ւ են հիմա բացահայտվում այս դեպքերը, նախկինում չկայի՞ն, նա նշեց. «Շատ տեղին է հարցը։ Ցավալի է, որ հիմա են բացահայտվում։ Ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացի, ավելի ցավալի փաստ չկա, քան սպառազինության վարչությունում կոռուպցիոն սխեմաներով ձերբակալությունները»։