Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունիսի 1-ի միջոցառումները. նաև՝ The Beautified Project

Հասարակություն
պն4

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ, Ազգային ժողովի այգում Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու Երեխաների պաշտպանության միջազգային օրվա տոնակատարություններին, որոնք կանցկացվեն Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Ստորև ներկայացված է միջոցառման ժամանակացույցը. 10:00-20:00- «Գարնանային կառնավալ» կրթական ծրագրի արդյունքում ստեղծված  բեմական մոդելների ցուցադրություն 18:00-20:00-Բացօթյա նկարչություն մոլբերտների վրա 20:00-21:20-«Խաղ ու պար» մանկական տոնական համերգային ծրագիր 21:30-22:30-The Beautified Project ռոք խմբի համերգ 22:30-Հրավառություն «Վորլդ Վիժն Հայաստանը» սիրով հրավիրում է Ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Մենք տարբեր ենք ու հավասար» խորագրով միջոցառմանը, որը տեղի կունենա Հյուսիսային Պողոտայում ս.թ. հունիսի 1-ին` ժամը 17:00-ից 20:00-ը: Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան լուսանկարվել գեղեցիկ ձևավորված վահանակների կողքին, իսկ երեխաները՝ կներկեն ու կնկարեն սեղանների շուրջը: Միջոցառման ընթացքում ծնողների և այցելուների համար կկազմակերպվի վիկտորինա, որի հաղթողներին սպասվում են հաճելի անակնկալներ: Միջոցառմանը տոնական տրամադրություն կհաղորդի Alexandrapol Orchestra խումբը: Հունիսի 1-ին, ժամը 14:30-ին, Երևանի Սիրահարների այգում (հասցեն` ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պող. 21), «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը սիրով հրավիրում է Ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Երեխաների ձայնը» միջոցառմանը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք իրենց մաղթանքները և հանձնառությունները կուղեն երեխաներին: Հյուրերը հնարավորություն կունենան մասնակցել սեմինարների, այցելել վրանային ցուցահանդեսներ, ծանոթանալ երեխաների իրավունքների ոլորտում իրականացվող տարաբնույթ ծրագրերին, քննարկել երեխաների խնդիրներն ու իրավունքները` դրսևորելով իրենց աջակցությունը միջոցառման մասնակից երեխաներին: